Լավրով․ Ռուբեն Վարդանյանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ
Ռուբեն Վարդանյանը (Արցախի պետնախարար-խմբ.) ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։
«Մենք բոլորս պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմանի է, բոլոր ներգրավված կողմերի (ադրբեջանական, հայկական, ղարաբաղյան և ռուսական) հասարակական կարծիքը նույնպես կարևոր է։ Առավել ևս, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետացնի՝ որ աղբյուրներից, անընդհատ կշտամբանքներ են հնչում՝ ուղղված ռուս խաղաղապահներին, որոնք աշխատում են շատ բարդ պայմաններում։ Հաշվի առնելով ե՛ւ այս, ե՛ւ մյուս, ե՛ւ երրորդ կողմից մշտապես հնչող պահանջները, պետք է խստորեն առաջնորդվել եռակողմ պայմանավորվածություններում ամրագրված ընթացակարգերով։
Ղարաբաղ։ Այս ամբողջ խնդիրը ժառանգվել է առաջին հերթին Խորհրդային Միությունից, բայց այսօրվա դրությամբ այդ ժառանգությունը վճռորոշ կերպով որոշվում է Խորհրդային Միության փլուզմամբ։ Հանքերը, որոնց մասին խոսվում է, գործում են խորհրդային տարիներից։ Այլ կերպ ասած, այնտեղ խորհրդային տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, ձեռնարկություններ էին աշխատում, բայց հիմա դրանք, ըստ երևույթին, վերածվել են գործարարների, որոնք, ինչպես հասկանում եմ, մինչև հիմա այնտեղ են գտնվում։ Այսինքն՝ սա ժառանգված խնդրի մի մասն է, և այն վերջնականապես լուծել, իհարկե, կարելի է միայն խաղաղության պայմանագիր կնքելով և իրավական այս հարցում համարձակ կետ դնելով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործ մնալ, և, ինչպես նշեց Ջեյհուն Ազիզովիչը, մի քանի շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի տարածքում գտնվող հանքերից մեկը բնապահպանների խմբի այցելություն կազմակերպել։ Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվել է, բայց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով․․․Հաղորդվել է, որ ԼՂ ղեկավարությունը չի ցանկանում ներկա պահին ընդունել նման պատվիրակություն։ Ես չգիտեմ՝ ով է ներգրավված դրանում։ Ջեյհուն Ազիզովիչը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը։ Նա ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ․․․Ռուսական իշխանությունը որևէ կապ չունի պարոն Վարդանյանի հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը, նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ մենք ԼՂ մեկնելու և այնտեղ որևէ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ որևէ կապ չունենք և չենք պատրաստվում ունենալ։ Բայց ևս մեկ անգամ ընդգծեմ, որ կարևորն այն մնացած հարցերի լուծումն է, որոնք գալիս են դեռևս խորհրդային տարիներից։ Եվ երբ Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերները հանդիպեցին Պրահայում, այնուհետև Վաշինգտոնում, նրանք հայտարարություններ ընդունեցին։ Ի դեպ, դա նույնպես տեղի ունեցավ Բաքվի հասցեին Երևանի պահանջների ֆոնին, սակայն դա չխանգարեց հայ նախարարին մեկնել Պրահա, Բրյուսել և Վաշինգտոն և զբաղվել կոնկրետ աշխատանքով՝ առանց նախապայմանների․․․Բայց այդ փաստաթղթերում, ըստ իս՝ առաջին անգամ, Ադրբեջանի և Հայաստանի անունից Պրահայում ամրագրվեց, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը կհենվի մի շարք առանցքային սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այդ մասին ևս այսօր խոսել ենք, և ես պարզապես այլ խոչընդոտներ չեմ տեսնում՝ վերջապես խաղաղության պայմանագրին պրոֆեսիոնալ կերպով պատրաստվելու համար»,-ասել է Լավրովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 15:51
"Воздержусь от комментариев на эту тему – всё уже сказал Айк Мамиджанян", – заявил третий президент Армении Серж Саргсян, отвечая журналистам на вопрос о действиях фракции «Армения» в рамках процесса импичмента.
-
2025-06-12 15:47
Не знаю, в чем проблема, но фактом является то, что на данный момент под бланком процесса выражения вотума недоверия премьер-министру подписались лишь 6 депутатов. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня выдвинутый парламентской фракцией «Честь имею» кандидат в премьер-министры Армении, глава укрупненной общины Масис Давид Амбарцумян.
-
2025-06-12 15:42
Совет управляющих МАГАТЭ одобрил резолюцию, согласно которой Иран не соблюдает свои обязательства в ядерной сфере, сообщает Associated Press (AP) со ссылкой на источники.
-
2025-06-12 14:26
С 8 по 11 июня 2025 года на Армянской атомной электростанции (ААЭС) состоялся предварительный визит Корпоративной партнерской проверки с участием экспертов Всемирной ассоциации организаций, эксплуатирующих атомные электростанции (ВАО АЭС).