Լավրովը պատասխանել է Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք կշտամբանքներ ենք լսում մեր զորախմբի հասցեին։ Առաջին հերթին, այսպես ասած, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակական կարծիքի մասով: Սակայն մեր նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի հետ եռակողմ պայմանագիր կնքած երկրի ղեկավարի կողմից նման բան այդքան էլ հաճախ չի լինում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:
«Կարող եմ միայն ասել, որ ռուս խաղաղապահները հստակ կատարում են իրենց խնդիրները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, որ տեղում իրավիճակը այդքան էլ պարզ չէ: Զգալի դժվարություններ են ստեղծվում մեր զինվորականների համար, այդ թվում՝ եռակողմ պայմանագրով սահմանված ռեժիմի խախտումների հետևանքով, բացի այդ երբեմն մեր զինվորներին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում... Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Եթե կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երևի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու և կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և այլ տարբերակի մասին մտածելու օգտին։ Եթե դա արվում է խոսափողի միջոցով հրապարակային, լավ, երևի թե պետք է այսպես վերաբերվել, որ դա հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս է։
Երկրորդ՝ տեսնենք, թե ինչ արդյունքների են հասնում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունները, այսպես կոչված երաշխավոր-երկրները, որոնք հիմա նույնպես սկսում են խոսել։ Օրինակ, ինչ արդյունքների են հասել երաշխավոր երկրները Ուկրաինայում, երբ 2014-ի փետրվարին երաշխավորեցին Յանուկովիչի և ընդդիմության միջև համաձայնագիրը, իսկ առավոտյան՝ բառացիորեն այս համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ուսերը թոթվեցին, և այդ բոլոր երաշխիքներն ավարտվեցին։ «Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն և խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառվարության նիստում հայտարարել էր, որ դե ֆակտո պարզվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարտավորությունը, այն է՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.
-
2024-11-25 19:41
После долгого перерыва ансамбль «Voices of Artsakh» представил цикл новых песен.
-
2024-11-25 19:39
Генпрокуратура Азербайджана возбудила уголовное дело в отношении военного эксперта Адалята Вердиева за съемку позиций на границе с Арменией.
-
2024-11-25 19:38
Депутат парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Овик Агазарян заявил Sputnik Армения, что ему нужно дополнительное время, чтобы решить вопрос со своим мандатом.