«Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալը Հայկական ԱԷԿ է այցելել
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկին Հայկական ԱԷԿ է այցելել։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստան այցի շրջանակում Սպասսկին հանդիպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
Այս հանդիպումից հետո ատոմակայանի հարթակում կայացել է ռազմավարական գործընկերության զարգացման հարցերով հայ–ռուսական աշխատանքային խմբի նիստը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են կայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետների կրկնակի երկարացման ու նորերի կառուցման հարցում ունեցած իրենց մոտեցումները։
Քննարկվել են նաև ռադիոակտիվ թափոնների կառավարմանը, ոչ միջուկային բարձր տեխնոլոգիական ուղղություններին, ինչպես նաև մասնագետների պատրաստմանն ուղղված նախագծերը:
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգմանը։ Վերանորոգման աշխատանքների մեծ մասն իրականացվել է ՌԴ կառավարության կողմից տրամադրած վարկային միջոցներով։
Նոր էներգաբլոկի արժեքի վերաբերյալ հաշվարկները ևս կատարում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ձեռնարկություններից մեկը` Rusatom Energy Projects–ը։ Տվյալները դեռ մոտավոր են, սակայն հենակետ կհանդիսանան տեխնիկական և տնտեսական հիմնավորման համար, որը անհրաժեշտ է նախապատրաստել ոչ ուշ, քան 2025 թվականի վերջ։ Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը 1000 կամ 1200 ՄՎտ կկազմի։ Երկու այս տարբերակների համար էլ դիտարկվում են ռուսական նախագծեր, որոնք հիմնված են ջրային էներգետիկ ռեակտորների վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: