Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՆԻԿՈԼ-ԱԼԻԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱ Է
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիև համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացված առաջարկությունների ոչ մի կետ Արցախ չի ներառում։
Երկու հիմնական եզրահանգում.
1․ Ռուսակական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնող ոհմակն Արցախից հետևողականորեն հրաժարվում է։
2․ Հայաստանը ինտենսիվ բանակցում է արևմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ։
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիև համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.