Ֆրանսիայի ԱԳՆ․ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում ապահովել իր վրա դրված անվտանգության երաշխիքները
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան պատասխանել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելի նամակին և մեկնաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Անն Լոուրենս Փեթելը։
Կոլոննան նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր Խաչը ԼՂ մուտքի հասանելիություն է ստացել։
«Լիովին կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի շրջափակումն անընդունելի է և լի է ծանր հումանիտար հետևանքներով ԼՂ բնակչության համար: Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որով երաշխավորվում է մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես հայտնի է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ ԵՄ, ո՛չ ՄԱԿ։ Մենք պետք է արձանագրենք, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում ապահովել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ․ ՀՀ կառավարության խնդրանքով հարցը ներառել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այդ նիստին հաջորդել է ԱԽ արտահերթ նիստը՝ բաց կազմով, Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ինչը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով տեղաշարժի և մարդասիրական կազմակերպությունների՝ ԼՂ հասանելիության շտապ վերականգնման մասին»,-ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է եվրոպացի և ամերիկացի գործընկերների և բոլոր կողմերի հետ՝ հարցը շուտափույթ լուծելու համար։
Նա նաև հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների մշտական առաքելությանը կարգավիճակ տալու համար։ Նրա խոսքով՝ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և հանդես է եկել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար:
«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում մեկնարկել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելությունը։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների արագ տեղակայմանը, որը կսկսվի ԵՄ 27 անդամների կողմից մանդատի հաստատումից հետո: Հավատարիմ մնալով իր արժեքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է անխոնջ աշխատել, ինչպես դա արել է ավելի քան երեք տասնամյակ՝ հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության, խաղաղություն, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.