Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ» ԸՆԴԼԱՅՆՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ՝ ՀՀ 8 ԳՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ադրբեջանի «բնապահպանական պահանջներն» ընդլայնվեցին՝ Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։
Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիներն իրեն հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։
«Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։
Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.