Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ, ԿԱՊԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԵՐԻ

«Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի կերպարը, կապերը, ինքն առհասարակ խանգարում է ադրբեջանական ինչ-որ բաների։ Ինչ-որ բաների տակ ակնհայտ է, որ շատ բացասական զարգացումներ են»,- Aravot.am-ի հարցին՝ Ջեյհուն Բայրամովին ի՞նչն է այդքան ջղաձգել Ռուբեն Վարդանյանի գործունեության առիթով, որ նա հայտարարում է, թե նա ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, Վարդանյանի՝ այստեղ մնալը խանգարում է «վերաինտեգրմանը», և նա պետք է հեռանա տարածաշրջանից, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, հայտարարեց «Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ։ Կարծում ենք, որ սրան պետք է վերջ դրվի։ Որքան արագ այս անձը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի իր համար։ Նա առաջին հերթին վնասում է տեղի բնակչությանը, նրանց վերաինտերգմանը, քանի որ մինչև նրա հայտնվելն արդեն դրական շփումներ են եղել, և կարծում եմ՝ նրա գործոնը վնասական և ապակայունացնող ազդեցություն ունի»։

Ադրբեջանական հարձակումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Արմեն Աշոտյանի համար նշան է շատ ավելի խորքային գործընթացների։ Նա շարունակեց «Վստահ եմ՝ այստեղ չկա որևէ դավադրապաշտություն, որը տարածված է որոշ հասարակական շրջանակներում։ Ըստ նրանց՝ Ռուբեն Վարդանյանին բերել են Արցախը հանձնելու համար։ Արայիկ Հարությունյանից ավելի լավ հանձնող Ադրբեջանի իշխանությունները երբեք չէին ունենա՝ որպես Արցախի «ղեկավար»։ Երբ ասում եմ՝ Ադրբեջանի իշխանություններ, փակագծերում բոլոր տեղերում գրեք ՀՀ իշխանությունների կամակատարությամբ կամ գործակցությամբ, քանի որ հենց այդպես էլ զարգանում են իրադարձությունները։ Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը Արցախի բացառիկ պաշտոնյան էր հետպատերազմական շրջանում, որ թեկուզ մեղմ, այնուհանդերձ, չակերտավոր հանդգնեց քննադատել նաև ՀՀ գործող վարչակազմին իրենց կողմից իրականացվող քաղաքականության համար»։

Արմեն Աշոտյանը նաև նշեց՝ Ռուբեն Վարդանյանի գործունեությանը մշտապես վերաբերվել է՝ ըստ արդյունքների ու մանրամասնեց «Նրա հայրենասիրական, ներդրումային նախագծերի հետ կապված՝ լինի Դիլիջանի դպրոցը, որի կապակցությամբ շատ ավելի եմ տեղեկացված և աշխատել եմ այդ ուղղությամբ աջակցության համար, Տաթևի թևերը կամ որևէ այլ նախագիծ դրական եմ գնահատում։ Տարբեր օգտագործված և օգտագործվելիք հաճախորդների վերաբուծումը ՀՀ քաղաքական դաշտում բացասական եմ ընկալել։ Արցախի պետնախարարի պաշտոնում իր աշխատանքի վերաբերյալ մինչ այս զարգացումներն ունեի զգուշավոր լավատեսություն և պատրաստվում էի բացառապես արդյունքների հիման վրա դատել գործունեության նպատակի և որակի մասին։ Այս վերջին օրերին, երբ ականատես ենք լինում այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանի գոյությունն Արցախում այնքան է նյարդայնացնում Ադրբեջանին, որ նրանք Ռուբեն Վարդանյանի մասին խոսում են ՄԱԿ-ի ԱԽ նիստին, ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում և այլ վայրերում։ Սա ինձ թույլ է տալիս մի կարևոր ուղղությամբ մտածել։ Ադրբեջանական հարձակումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ինձ համար նշան է շատ ավելի խորքային գործընթացների, որոնց պետք է ուշադիր լինել և ջրի հետ միասին երեխային տաշտից դուրս չշպրտել»։

Aravot.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДАР МУЗЕЮ ОВАНЕСА ТУМАНЯНА
    2025-04-19 10:38

    Усилиями членов организации ДИАЛОГ издание 1852 года "Песни" Саят-Новы с дарственной надписью Ованеса Туманяна передано в дар музею Ованеса Туманяна в Ереване.

  • Армен АЙВАЗЯН: "РЕСПУБЛИКА АРМЕНИЯ НАХОДИТСЯ НА ГРАНИ ПОЛИТИЧЕСКОГО ИСЧЕЗНОВЕНИЯ, ЭТО НЕ МЕТАФОРА"
    2025-04-19 09:49

    "Республика Армения находится на грани политического исчезновения. Это не метафора, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - Процесс уже запущен — им управляют извне, исполняется он изнутри, а преподносится под обманчивой вывеской «мира». Если его не остановить, так называемый мирный договор между Арменией и Азербайджаном станет не миром, а последним актом сдачи — и прологом к исчезновению нации. Ниже — суть того, что действующая власть готова без сопротивления и без стыда передать врагу.

  • БЛАГОУСТРОЙСТВО ПЛАТФОРМ ДЛЯ УДОБСТВА ПАССАЖИРОВ
    2025-04-18 14:31

    В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.

  • Артак ЗАКАРЯН: "ОТВЕРГЛИ НАЦИОНАЛЬНОЕ ГОСУДАРСТВО,ПОБЕДЫ, БЕЗОПАСНОСТЬ, ДОСТОИНСТВО..."
    2025-04-18 11:26

    "Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ