Հարցվածների մոտ 58%-ը հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. հարցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների շուրջ 58%։ Նման տվյալներ է հրապարակել Հայաստանում GALLUP International–ի ներկայացուցիչ MPG ընկերությունը։
Հարցման արդյունքների համաձայն` վարչապետի գործունեությանը միանշանակ հավանություն է տալիս 23,2%–ը, ավելի շուտ հավանում է 14,8%-ը, ավելի շուտ չի հավանում 23,1%-ը, ընդհանրապես չի հավանում 34,7%-ը։ Հարցման մասնակիցների 4,2%–ը դժվարացել է պատասխանել։
Կառավարության գործունեությունը միանշանակ և ավելի շուտ հավանության է արժանացրել 42%-ը, չի հավանում 50,8%–ը։ ՀՀ խորհրդարանի վարկանիշն էլ ավելի ցածր է` հարցման մասնակիցների 35,7%–ը դրական է գնահատել ԱԺ–ի գործունեությունը, 57,9%–ը` բացասական։
Հարցվածները նաև գոհ չեն երկրի տնտեսական վիճակից։ «Շատ լավ է», «Լավ է» գնահատել է 12,6%–ը։«Միջին»` 53,9%–ը, «վատ» և «շատ վատ»` մոտ 32,8%–ը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-10-ը։ Հարցմանը մասնակցել է 1100 ՀՀ բնակիչ։ Վիճակագրական սխալմունքը կազմում է 3%։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.