Պուտին․ Ռուսաստանը պատրաստ է պայմանավորվել Ուկրաինայի հարցով հնարավոր լուծումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իրավիճակն այդքան էլ վտանգավոր չի համարում, Ռուսաստանն էլ գործում է քաղաքացիների շահերից ելնելով։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Պավել Զարուբինի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ այն այդքան վտանգավոր է։ Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր մարդկանց շահերը։ Եվ այլ ընտրություն, քան մեր քաղաքացիներին պաշտպանելն է, մենք պարզապես չունենք։ Բայց մենք պատրաստ ենք պայմանավորվել այդ գործընթացի բոլոր մասնակիցների հետ ընդունելի լուծումների վերաբերյալ, բայց դա իրենց գործն է, մենք չէ, որ հրաժարվում ենք բանակցություններից, այլ իրենք են հրաժարվում», – հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ ձգտել է առաջացող բոլոր վեճերը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով։
«Բայց, ցավոք, մյուս կողմն այլ կերպ էր տրամադրված, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, բոլորս գիտենք, սկսեց այնտեղ ռազմական բնույթի կոշտ գործողություններ իրականացնել։ Այսպես թե այնպես մենք ստիպված էինք պաշտպանել այդ տարածքներում ապրող մարդկանց, մենք պետք է աջակցեինք Ղրիմի բնակիչների ընտրությունը, չէ՞ որ ամեն ինչ դրանից սկսվեց», – հավելել է նա։
Պուտինն ընդգծել է, որ ամեն ինչի հիմքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների քաղաքականությունն է, որն ուղղված է Ռուսաստանի պառակտմանը։
«Բաժանի՛ր և տիրի՛ր». նրանք միշտ դա են փորձել անել, այսօր էլ դա են փորձում անել, իսկ մեր նպատակն այլ է` ռուս ժողովրդին միավորելը», – հայտարարել է ՌԴ նախագահը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.