Կաթողիկոսն ընդունեց Արցախի պատվիրակությանը
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։
Արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։
Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը:
Հայոց Հայրապետը տեղեկացրեց նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։
Radar.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.