Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է գազի մատակարարումների ավելացման մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայմանավորվել է այդ երկրի ներքին սպառման համար գազի մատակարարումներն ավելացնելու մասին։
«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա մեր մատակարարումներն ավելացնելու մասին, քանի որ նրանք դեռևս գազի դեֆիցիտ ունեն»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ այդ երկրում գազարդյունահանման ավելացումից հետո հնարավոր կդառնա նրա հետ սվոփների քննարկումը։
«Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները»,- ասել է Նովակը։
Նա մինչ այդ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը բանակցություներ է վարում Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ այդ երկրների ներքին շուկաներ գազի մատակարարումներն ավելացնելու մասին՝ այդ երկրներում վառելիքի աճող պահանջարկի հետ կապված։
Նա նաև նշել է, որ Չինաստան ռուսական մատակարարումները կարող են կազմել տարեկան 100 մլրդ խորանարդ մետր, ընդ որում՝ կա Թուրքիայով դրանք ավելացնելու հնարավորություն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.