Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության հետ կապված 2 քրգործ է հարուցվել
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Առաջինն առնչվում է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքովստացված հաղորդմանը։
Այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ:
Նշված քրեական վարույթներով, դատախազական հսկողությամբ, կատարվում է նախաքննություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.