Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԵՑՎԱԾՔՆ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքը, ի թիվս մեծ թվով հարցերի, նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հազար մարդ է ապրում, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։
«Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը՝ բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամի մասին, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հազար մարդ էր հավաքվել։
Եթե վառելիքի խնդիր չլիներ, անկասկած, մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։
Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։
Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։
Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 16:15
Начался капитальный ремонт Мемориального комплекса Геноцида армян "Цицернакаберд", он проводится на бюджетные средства, сообщает пресс-служба Мемориала.
-
2024-10-08 16:11
Торговый оборот между Арменией и Россией может достигнуть рекордного показателя. Об этом заявил президент России Владимир Путин в ходе встречи с премьером Армении Николом Пашиняом на "полях" саммита СНГ в Москве.
-
2024-10-08 15:09
В январе-августе 2024 года (по сравнению с теми же месяцами 2023-го) внешняя торговля Армении выросла почти на 80%, составив $21,7 млрд. Об этом сообщает Статистический комитет республики.
-
2024-10-08 15:05
Движение «Священная борьба» предупредило о неизвестных, которые создают и продают криптовалюту от имени лидера движения архиепископа Баграта Галстаняна.