Последние новости

ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը համաձայնեցված չէ, և երեք երկրների առաջնորդները կարող են զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

Հավելենք, որ այն կանցկացվի դեկտեմբերի 26-27-ը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ