Последние новости

Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ուկրաինային սպառնալից հռետորաբանության համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը չի մասնակցում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությանը։ Նրա խոսքով՝ ռազմական հակամարտության հետ կապված Իրանի դեմ ցանկացած սպառնացող հռետորաբանության պատասխանատվությունը վերագրվելու է Ուկրաինային, գրում է Կոմերսանտը։

«Մեկին, մյուսների, Իրանին մեղադրանքները չեն օգնի Ուկրաինային, նրա ժողովրդին և ղեկավարությանը։ Մենք մերժում ենք Ուկրաինայի ղեկավարության մեղադրանքները։ Կրկնում եմ՝ մենք չենք մասնակցում ուկրաինական հակամարտությանը և պատրաստ ենք օգնել լուծելու ճգնաժամը և խաղաղություն հաստատել այս երկրում… Մենք անպատասխանատու ենք համարում սպառնալից հռետորաբանությունը, ինչ մարմնից էլ որ այն լինի»,- ասել է Նասեր Քանաանին։

Lragir.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ