Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՍԿՍԵԼ ՊԱՐԶ ՔԱՅԼԵՐԻՑ
Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին
1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»
2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։
Հայկական կողմում
Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։
Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։
Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։
Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ.
1. Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։
Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետները անխուսափելի են։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.