2022-ին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67%–ով
2022 թվականին Հայաստանի հետ Ռուսաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67%–ով։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Սուխում–Ցխինվալ տեսակապի ժամանակ հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։
Նրա խոսքով` անցնող տարում ԵԱՏՄ–ում ակտիվորեն զարգանում էր Միության անդամ երկրների փոխգործակցությունն ու համագործակցությունը։ Մասնավորապես, ակտիվորեն աճում է ներմուծումն ու արտահանումը ծառայությունների ոլորտում։ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է ավելի քան 12%–ով` հասնելով 56 մլրդ դոլարի։
«Հետխորհրդային երկրները շատ արագ արձագանքեցին տնտեսական և աշխարհաքաղաքական նոր պայմաններին։ Ընդհանուր ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց երկարատև թրենդ ապահովել համագործակցության նոր շղթաների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար, ինչը կապահովի ԵԱՏՄ–ի զարգացումը հետագայի համար», – նշեց Վոլվաչը։
Ի դեպ, Ադրբեջանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14%–ով։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Սինելնիկով–Մուրիլյովն իր հերթին ընդգծեց, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ուժեղացումը խթան է հանդիսացել անդամ երկրների ազգային տնտեսությունների զարգացման համար։ Այսպես, օրինակ, Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է 12%–ը։
Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտորը հայտնեց նաև, որ մաքսային խոչընդոտների և սահմանափակումների չեղարկման հաշվին առևտրի և աշխատուժի տեղաշարժի ոլորտում Հայաստանի ՀՆԱ–ն ավելացել է 1,5%-ով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.