Պետերբուրգում հայերի վրա հարձակված ադրբեջանցիները սպասում են դատարանի որոշմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայերի վրա հարձակված և ձերբակալված ադրբեջանցիները սպասում են դատարանի որոշմանը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հանցագործությունը տեղի է ունեցել 2020թ. հուլիսի 23-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում։ Մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են երկու հայերի վրա, ընդ որում՝ այն, ինչ կատարվել է, իրենք էլ տեսագրել են։
Չնայած հարձակման մասնակիցներն ավելի շատ էին, իրավապահներին հաջողվել է բռնել երկուսին՝ Էլհան Իբիշովին (1980թ. ծնվ.) և Ռամիլ Հաջիևին (1980թ. ծնվ.)։
Գործի նյութերի համաձայն՝ այս անձինք, անձը չպարզված մարդկանց հետ համատեղ դավադրության մեջ մտնելով, գործելով միտումնավոր, մինչ այդ բաշխված դերերի համաձայն, 2020թ. հուլիսի 23-ի երեկոյան, ազգային ատելության և հայ անձանց դեմ թշնամանքի դրդապատճառներով, գտնվելով հանրային վայրում, օգտագործել են ադրբեջանական ազգի անձանց գերազանցության «հորինված պատրվակ Արցախի Հանրապետության պատմական պատկանելության վերաբերյալ և բռնություն են կիրառել հայերի նկատմամբ»։
Հանցագործության կարևոր ապացույց է այն տեսագրությունը, որն արել է ինքը՝ Իբիշովը։ Դրանում, «հայերին պետք է սպանել» աղաղակելով՝ ադրբեջանցիների խումբը սկսել է ծեծել տուժածներ Կ. Վարդանյանին և Ա.Հակոբյանին՝ պահանջելով ասել՝ «ո՞ւմն է Ղարաբաղը»։ Հարձակումից հետո նրանք «ВКонтакте» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում տեղադրել են ծեծի տեսագրությունը։
Տուժածների ցուցմունքների համաձայն՝ նրանք սենյակ էին վարձել հոսթելում։ 23.07.2020թ. նրանց սենյակ են մտել երեք ադրբեջանցիներ, այդ թվում Հաջիևը։ Խնդրել են դուրս գալ փողոց, որտեղ էլ հարձակվել են։ Գոռում էին, որ հայերին պետք է սպանել, հայհոյանքներ են օգտագործել։ Վկաները միաձայն հաստատում են, որ հարձակվողները սպառնալիքներ են հնչեցրել, գոռացել են՝ «հայերիդ այդպես էլ պետք է»։
Իբիշովին և Հաջիևին ներկայացվել են մեղադրանքներ ՌԴ Քր.օր. 2-րդ մասի 282 հոդվածով։
Հոդվածում ասված է. «Գործողությունները, որոնք ուղղված են ատելություն կամ թշնամանք հրահրելուն, կամ մարդու կամ մարդկանց խմբի արժանապատվությունը նսեմացնելուն՝ ըստ սեռի, ցեղի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև որևէ սոցիալական խմբի պատկանելության, և կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում զանգվածային միջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցային ցանցերի օգտագործմամբ, ներառյալ «Ինտերնետը».
ա) բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի օգտագործմամբ,
բ) անձի կողմից, որն օգտագործել է իր ծառայողական դիրքը,
գ) կազմակերպված խմբի կողմից,
պատժվում են երեք հարյուր հազարից մինչև վեց հարյուր հազար ռուբլի տուգանքով, կամ դատապարտյալի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով՝ երկուսից երեք տարի, կամ հարկադիր աշխատանքներով, երկուսից հինգ տարի որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ մինչև երեք տարի որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ, կամ երեքից վեց տարի ազատազրկմամբ։
Դատախազը պահանջել է հանցագործներին դատապարտել 5,5 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 28-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.