Պուտին․ ՌԴ-ն կշարունակի համագործակցել ԱՊՀ անդամ երկրների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՊՀ անդամ երկրների հետ։ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա կարևորեց Եվրասիական տարածաշրջանում անվտանգության հարցը և ասաց, որ պետք է անպայման աջակցել դրա պահպանմանը։
«Ցավոք, դրսից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են։ Պետք է ընդունենք նաև այն, որ ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում։ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք և կշարունակենք համագործակցել։ Եթե անգամ որոշ խնդրահարույց հարցեր են առաջանում, փորձում ենք ինքներս լուծել դրանք` միմյանց գործընկերային օգնություն ցուցաբերելով»,– ասաց Պուտինը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրները կառուցողական համագործակցում են ահաբեկչության և ծայրահեղականության, անդրսահմանային հանցավորության, թմրանյութերի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարում:
Նշենք, որ գագաթնաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։ Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 26-ին ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.