Օհանյան․ Ռուբեն Վարդանյանի հայրենասիրական ոգին թույլ կտա կանգնել արցախցու կողքին ու պայքարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվ Հայաստանի, և Արցախի ռազմաքաղաքական ու անվտանգային միջավայրը շատ բարդ է, և այդ իրավիճակում Արցախը, արցախցին և պայքարող հայը Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ ցույց տվեցին, որ անկոտրում են, շարունակելու են պայքարել իրենց հայրենիքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այստեղ ես ուզում եմ բարձր գնահատել Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը, շատ մարդիկ շատ բաներ են խոսում, բայց նրա հայրենասիրական ոգին, աշխատանքի փորձը, կառավարման ունակությունները, նաև բարեգործական ունակությունները թույլ կտան, որ կանգնի արցախցու կողքին և շարունակի պայքարը:
Ռուբեն վարդանյանն իր ելույթում ասաց, որ երեք տարբերակ կա՝ կամ հայտնվել Ադրբեջանի կազմում, այն ինչը ՀՀ իշխանություններն են ուզում, և դա մեր ժողովրդի համար անընդունելի է: Երկրորդ տարբերակը՝ թողնել, դուրս գալ: Նույնիսկ եթե ճանապարհը բաց լինի, արցախցիները դրան դեմ են: Մնում է երրորդ տարբերակը՝ պայքարել: Իսկ պայքարի մեջ մենք իրավունք չունենք արցախցուն մենակ թողնելու: ՀՀ իշխանություններն այսօր կարծես թողել են միայնակ, չնայած պարբերաբար խոսում են, թե ինչ պետք է , Արցախին հատկացնում են: Շատերը վերլուծություններում նշում են, որ եթե արցախցին իր ըմբոստությունը ցուցաբերի ՀՀ իշխանություններին, կկտրեն բոլոր օգնությունները: Ուզում եմ ասել արցախցիներին, որ պայքարը միակ ճանապարհն է, որ պետք է իրականացվի: Ոչ ոք իրավունք չունի կտրել արցախցուն այդ օգնություններից: Այսօրվա իշխանություններն իրենց գրպանից չեն տալիս այդ օգնությունները, դա տալիս են ՀՀ քաղաքացու մուծված հարկերից»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի հանրահավաքին, նա ընդգծեց, որ դրա գլխավոր մեսիջն այն էր, որ արցախցիներն անկոտրում են և պայքարելու են. «Երկրորդ, եթե ՀՀ իշխանությունները հասկանան, որ իրենք պարտավոր են Արցախի անվտանգության ապահովման, նրա կայուն զարգացման երաշխավորը լինելը շարունակել, միանշանակ արցախցու համար ավելի դյուրին կլինի իր պայքարը շարունակելու: Եվ երրորդը, իհարկե, միջազգային հանրությանն է ուղղված, որը պետք է համապատասխան հետևություններ անի, տեսնի, թե ինչ աղետալի իրավիճակում է գտնվում այսօր Արցախը: Արցախն ինքնորոշվել է իր պատմական տարածքում: Չպետք է վախենալ «ինքնորոշում» բառից, «Արցախի Հանրապետություն» արտահայտությունից: Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունները իրենց ձեռքերը լվացել են Արցախից»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.