Последние новости

Փորձագետ․ Բաքուն կփորձի ձևացնել, թե չի նկատում Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը

Արցախում տեղի ունեցած հանրահավաքը Լեռնային Ղարաբաղի կամքի ցուցիչն է, որ չկատարվի այն, ինչ փորձում են հարկադրել ադրբեջանցիները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ դա հնարավոր չէ չտեսնել, թեև Ադրբեջանը կփորձի ձևացնել, թե չի նկատում։

«Սա որոշ տեղաշարժ է, քայլ, իրադարձություն, որը, սակայն, կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից ճնշման նոր ձևերի։ Թերևս այն, ինչ կատարվում է հիմա, կապված է խաղաղության պայմանագրի պահանջների հետ այն ձևակերպմամբ, որը պահանջում է Ադրբեջանը։ Եվ Բաքուն ուզում է պարտադրել, ոչ թե պայմանավորվել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը և, որ կարևոր է, Արցախը դիմադրություն են ցուցաբերում»,- հավելեց Իսկանդարյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ