Թուրքիան Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ կապված Փարիզում քրդերի ցույցերի հետ
Թուրքիան Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ կապված Փարիզում քրդերի ցույցերի հետ՝ անցած շաբաթվա վերջին քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։
Ըստ Sabah-ի՝ Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է, որպեսզի փոխանցի Անկարայի մտահոգությունները՝ «Փարիզում ֆրանսիացու ռասիստական հարձակումից հետո Թուրքիայի դեմ սկսված ՔԱԿ-ի ահաբեկչական քարոզչության կապակցությամբ»։
Նախարարությունը նշել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Ֆրանսիան «առողջ բանականությամբ կգործի՝ հարձակման հետ կապված, և թույլ չի տա ահաբեկչական խմբավորմանը առաջ տանել իր օրակարգը»:
Աղբյուրների խոսքով՝ Փարիզում Անկարայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի համապատասխան իշխանություններին։
Նշենք, որ հարձակումը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը կրակ էր բացել քրդական կենտրոնում՝ սպանելով 3 մարդու, ևև վիրավորելով ևս մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել է, որ ատում է «օտարերկրացիներին»։ Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Երկուշաբթի օրը, դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.