Ինչու չի բացվել Արցախ տանող ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկված մի խումբ քաղաքացիների ավտոերթը դեպի Ստեփանակերտ ընդհատվել է Արցախ տանող փակ ճանապարհին։ Նրանք հանդիպել են ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալի հետ։ Ակցիայի մասնակիցներից մեկը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից։
«Ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալն էր եկել, նրա ազգանունը չիմացանք։ Մենք մեր պահանջները ներկայացրինք։ Նա ներկայացրեց, որ իրավիճակը լարված է, ինչի մասին մենք էլ գիտենք, երկրորդը՝ իրենք չեն կարող ապահովել մեր՝ անվտանգ այցն Արցախ։ Նա զգուշացրել է, որ դա կարող է լինել բավականին լարված ու վտանգավոր վիճակ, կարող է ամեն ինչ կառավարման վիճակից դուրս գալ»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ Վոլկովի տեղակալն իրենց հայտնել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում բարձր մակարդակով. «Նա առաջարկեց, որ սպասենք այդ պատասխանին։ Մենք մեր ցանկությունը հայտնեցինք, որ ուզում ենք գնալ Արցախ, ոգևորել երեխաներին, տեսնել մեր ընտանիքի անդամներին, նա ասաց, որ իրենք կիսում են մեր դժվարությունը։ Առաջարկեցինք, որ մենք այստեղ սպասենք, իրենք գնան զեկուցեն, նա մեզ տեղեկացրեց, որ անգամ եթե ինքը գնա զեկուցի իր վերադասին, վերադասը զեկուցելու է վերադասին, այնուհետև մենք պատասխան ենք ստանալու, նա ասաց, որ դա մի քանի ժամվա հարց չէ, օրեր են տևելու»։
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.