ԱԽ քարտուղար․ Ադրբեջանը փորձում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը
Ստեղծվել է ճգնաժամ, ինչի պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորությունն ունի Ռուսաստանի Դաշնություն, որովհետև նա լիազորված է դա կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, և նրանք հիմնական դերակատարությունն ունեն այդտեղ։ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, ինչը պետք է մտահոգի Ռուսաստանի Դաշնությանը։ Ճգնաժամը լուծելու համար մենք քայլեր ենք կատարում, հրապարակային մեր հանրությանը ներկայացնում ենք խնդիրները»։
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ՀՀ իշխանությունների հասցեին քննդադատություններին, Գրիգորյանն ասաց. «Երբ Հայաստանը պաշտպանում է ՀՀ սուվերենությունը, ընդդիմությունը եթե Հայաստանի Հանրապետությանն է պատկանում, ապա պետք է դեմ խոսի, կարծես՝ ընդդիմությունը սրան է պաշտպանում»։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն Արցախին չեն սատարում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Այս պահին հիմնական գործիքակազմը դիվանագիտականն է։ Հայաստանը պետք է շարունակի դիվանագիտական գործիքներ կիրառել, որպեսզի ճգնաժամը հանգուցալուծվի և ազատ տեղաշարժ կատարվի Լաչինի միջանցքով»։
Ամփոփելով տարին՝ Գրիգորյանն ասաց, որ 2022 թվականը շատ ծանր էր Հայաստանի համար. «Շարունակվել են բոլոր կողմերից ճնշումներ։ Շարունակում ենք պայքարել, որպեսզի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը կայունացնենք»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 13:19
Крупная акция протеста проходит у посольства Грузии в Армении. Свой протест выражают армянские грузоперевозчики.
-
2025-05-21 13:18
В Ереване перед зданием Министерства иностранных дел Армении 21 мая проходит акция протеста, инициированная Европейской партией Армении.
-
2025-05-21 12:20
Очевидно, что мы вступаем в непростой этап с разными возможными сценариями, и особенно важно зафиксировать исходные условия на данном этапе, пишет соучредитель Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-21 12:15
Россия готова всячески содействовать обеспечению защиты, суверенитета и территориальной целостности Армении. Об этом заявил глава МИД России Сергей Лавров на встрече с армянским коллегой в Ереване в расширенном составе.