ՄԻՊ գրասենյակում ներկայացվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո կատարած աշխատանքները
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։
«Սեպտեմբերի 13-23-ն ընկած հատվածում միայն Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք։ Դրանց մեծ մասը վերաբերել են զինծառայողների ճակատագրին, գտնվելու վայրին։ Բացի դրանից, Պաշտպանի հաստատությունը շարունակում է բողոքներ ստանալ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից»,-նշված է հաղորդագրության մեջ։
2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ ՄԻՊ աշխատակազմերն աշխատել են հենց ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում, ինչի արդյունքում հավաքվել են արժանահավատ ապացուցողական տեղեկություններ։
Նիստում անդրադարձել են Ադրբեջանում պահվող գերիներին, անհետ կորած անձանց կարգավիճակին ու ճակատագրին, համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, հայրենադարձված զինծառայողներին, այդ թվում՝ նրանց առողջական-հոգեբանական վիճակին, սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների հարցին։
Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դավիթ Վարդանյանն ու Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի մասնագետ Ջուլիա Գասպարյանը ներկայացրել են վարժական հավաքների գործընթացքում մարդու իրավունքների վիճակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.
-
2025-07-31 10:17
Армении следует задуматься о последствиях своих действий против России и Ирана в вопросе разблокировки коммуникаций на Южном Кавказе. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил секретарь оппозиционной парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-07-31 09:37
Линия поведения Азербайджана за переговорным столом с Арменией категорически неприемлема для мировых центров и содержит риски для международного порядка в целом. Такое мнение в эфире программы "Абовян time" на радио Sputnik Армения выразил секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян.
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.