Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ-Ի ԴԵՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻՑ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԱԳՐԵՍԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան Ադրբեջանի» պրոցեսը։
Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։
Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճը Ադրբեջանի պատմական հողերն են։
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։
Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.