Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին
Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով՝ ևս (մոտավորապես) 60 քառ. կմ տարածք:
Նա նշում է նաև, որ Նիդերլանդները սատարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պահանջը, որտեղ վերջինս կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը մինչ սեպտեմբերի 12-ն առկա սահմաններ։
Նախարարն իր նամակում անդրադառնում է ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման կամ անկախ առաքելություն ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ Նիդերլանդները դրական դիրքորոշում ունի Հայաստանում առաքելության հետագա տեղակայմանը՝ պարզաբանելով, որ այժմ ԵՄ-ի շրջանակներում բանակցություններ են ընթանում առաքելության ապագայի շուրջ, իսկ այս պահին ուղարկված դիտորդները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM Georgia) կազմից են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: