Բայրամովը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն «անընդունելի» է համարում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն «անընդունելի» է համարում։
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիներին։ Առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է նա:
Բայրամովն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ասելով, որ միջանցքի կառուցման խոչընդոտը «վնասում է հենց Հայաստանին»։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը՝ Բայրամովը միանգամայն բնական է համարել, որ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց առաջարկները։ «Դրանք պետք է քննարկվեն։ Կարևոր է հետևել քո առաջարկներին, այլ ոչ թե դա անել ցուցադրական: Այսպես, վերջերս Հայաստանը ներկայացրեց իր առաջարկները, սակայն հաջորդ օրը հրաժարվեց մասնակցել համատեղ հանդիպմանը։ Ոչ մի կողմ երբեք չի ակնկալում իր բոլոր առաջարկների անվերապահ ընդունում։ Ադրբեջանը մշտապես տեսնում է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ Հայաստանից՝ զուտ լսարանի համար և ոչ մի իրական քայլ»,- ասել է Բայրամովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.