Последние новости

Արցախում ակցիայի մասնակիցները հանդիպել են Վոլկովի տեղակալին

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի տեղակալին և նրան են փոխանցել, որ իրենք չեն հեռանա` մինչև չհանդիպեն ռուսական զորախմբի հրամանատարի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը:

«Տեղակալը մեզ փոխանցեց, որ իբր չեն կարողանում կապվել Վոլկովի հետ: Մենք այստեղ խարույկ ենք վառել և սպասելու ենք այնքան, ինչքան պետք լինի, մենք հնադօիպումենք ցանկանում Վոլկովի հետ: Այստեղ մի քանի հարյուր ակցիայի մասնակից կա»,- ասաց նա` նշելով, որ իրենք վճռական են տրամադրված:

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյմեբերի 9-ի ձեռք բերված եռակողմ համաձայնագրին և օր առաջ ապաշրջափակել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Բերձորի միջանքը, որն արդեն 17 օր է արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ