Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. ԱՄՆ տեղական մարմինը 500 000 դոլար կտրամադրի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։
Նիստը վարել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
«Քննարկումների ընթացքում ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիներն ու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 12:05
Полиция Лос-Анджелеса начала задерживать протестующих после введения комендантского часа.
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).
-
2025-06-11 11:19
Расходы Министерства окружающей среды Армении в 2024 году составили 9,3 млрд. драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 11:14
Сегодня, 11 июня, в Гегаркуникской области произошел взрыв и обрушение. Около 08:35 в Национальный центр управления в кризисных ситуациях Спасательной службы МВД РА поступил сигнал о том, что в здании по адресу Паруйр Севак, 4 в городе Чамбарак произошел взрыв и обрушение, сообщает Shamshyan.com.