Սանկտ Պետերբուրգի դատարանը ազատազրկման է դատապարտել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին
Սանկտ Պետերբուրգի դատարանը հայերի վրա հարձակում գործած երկու ադրբեջանցիների դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի իրավաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Զոհրաբ Գաբրիելյանը։
«Յուրաքանչյուրին 5 տարվա պատիժ։ Տուժողների նյութական պահանջները բավարարվել են։ Ընդ որում, ծեծի տեսագրությունը նկարահանած և տարածած Իբիշովը կվճարի երկու երրորդը»,- նշեց Զոհրաբ Գաբրիելյանը։
Ինչպես հաղորդվում է, հանցագործությունը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 23-ի ուշ երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգում։ Ադրբեջանից եկածների խումբը հարձակվել է երկու հայերի վրա, ընդ որում՝ տեղի ունեցողը նկարահանվել է։
Ավելի վաղ տուժողների շահերի ներկայացուցիչ Զոհրաբ Գաբրիելյանը նշել էր գործի առանձնահատուկ նշանակությունը, քանի որ դրանով սկսվում է դատական պրակտիկայի ձևավորում, նախկինում ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով գործեր չէին հարուցվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.