Բրյուսովի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է առաջադրվել Դումանյանին հայհոյելու համար
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի հատկանիշներով (խուլիգանություն)։ Թամրազյանի խափանման միջոց է ընտրել երկրից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
«Տվյալներ են ձեռք բերվել, որ դեկտեմբերի 9-ին նա, քաջատեղյակ լինելով, որ բուհի ռեկտորի ընտրություններով պայմանավորված համալսարանի շենքում են գտնվում ինչպես բուհի աշխատակիցները, ուսանողները, այնպես էլ ԿԳՄՍՆ մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է հնչեցրել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի հասցեին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թամրազյանի պաշտոնավարման կասեցման որոշումը կատարելու նպատակով այն ուղարկվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին, յդ մասին տեղեկացվել է նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ կային ձայնը փակած մասեր։ Դրանք, ըստ հրապարակումների, հատվածներ էին, որտեղ Գրիշա Թամրազյանը հայհոյում էր այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Հավելենք, որ այդ դեպքից 2 օր անց նախարար Դումանյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց կառավարության ղեկավարին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.