Լավրով․ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին
Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Այս հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ բանակցող կողմերին, այսինքն` Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապում է ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին` այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները»,– ասել է Լավրովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.