Զախարովա․ Եթե Երևանը շահագրգռված է, ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն
Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, թե այժմ ՌԴ-ի համար ստեղծվել է Հայաստանի կողքին կանգնելու և նրա ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն, իսկ Երևանում սպասում են համապատասխան գործողությունների։
Արդյո՞ք Մոսկվան կկողմնորոշվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Երևանի հետ իր դաշնակցային հարաբերություններում։
«Ես չեմ ցանկանում պարզել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունները։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Հասկանալի է, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ անփոփոխ այնպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել այդ գործառույթը։ և ես լիահույս եմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն։ Իսկ եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երևանի շահագրգռության դեպքում կազմակերպության մյուս անդամ պետությունները պատրաստ կլինեն Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- նշել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.