Ջրվեժում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշում կայացրեց, որով Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։
Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։ Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։
Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի քան 1300 աշակերտ, սակայն դպրոցը չունի դահլիճ։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան, գրադարան–ընթերցասրահ, տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության, արհեստների զարգացման, պարի և այլ խմբակների համար նախատեսվող տարածքներ։
Կենտրոնի ստեղծումը համայնքում կօժանդակի ուսումնական ծրագրերի, մշակույթի զարգացմանը, երեխաների զբաղվածության բարձրացմանը, նրանց դաստիարակության կազմակերպմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։
Սահմանվել է նաև, որ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թ.-ին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.