Последние новости

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի քարտուղարություն է դիմել՝ խնդրելով ապահովող միջոցներ ձեռնարկել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)՝ հղում անելով Դատարանի կարգավիճակի մասին 41-րդ հոդվածին և և Դատարանի կնոնակարգի մասին 73-րդ հոդվածին: Այս մասին ասվում Է Դատարանի հաղորդագրության մեջ։

«Իր խնդրանքում Հայաստանը հավաստիացնում է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակում՝ դրանով իսկ թույլ չտալով նրանց մուտքը և դուրս գալը»։ Նա նաև պնդում է, որ «[շրջափակումը] շարունակվում է մինչ օրս, և որևէ նշան չկա, որ այն շուտով կվերացվի»:

Հայաստանը Դատարանից պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները.

Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «ապահովող միջոցների մասին միջնորդությունները առավելություն ունեն բոլոր մյուս գործերի նկատմամբ»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ