Последние новости

Քաղաքապետ․ Ստեփանակերտի խանութները գրեթե դատարկ են

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Խանութները գրեթե դատարկ են, նպարեղեն, ձեթ, շաքարավազ մնացել են քիչ խանություններում՝ փոքր քանակությամբ: Միրգ ու բանջարեղեն չի մնացել: Լինում են դեպքեր, որ արդեն մարդկանց չեն տրամադրվում այդ ապրանքները: Ալյուրի և ցորենի խնդիր չունենք, հացի արտադրամասերը նորմալ գործում են»,- նշեց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ քաղաքում բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել, մեքենաները, որպես վառելիք, գազ են օգտագործում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ից Արցախը հայտնվել է շրջափակման: Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ