Последние новости

Հայկ Մարտիրոսյանը դարձավ կայծակնային շախմատի ԱԱ–ի բրոնզե մեդալակիր

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ճանաչվեց բրոնզե մեդալակիր Ալմաթիում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։ 22-ամյա շախմատիստը 21 հնարավորից վաստակեց 15 միավոր։

Երկրորդ տեղում ամերիկացի Հիկարու Նակամուրան է, իսկ առաջին տեղում` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։

Նշենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը, զբաղեցրին համապատասխանաբար 32–րդ, 33-րդ և 38-րդ տեղերը։

Կանանց մրցաշարում ամենաբարձր միավորները վաստակեց Էլինա Դանիելյանը` զբաղեցնելով 14-րդ տեղը։

Հիշեցնենք` մրցաշարին մասնակցում էին 50 երկրի 290 շախմատիստներ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 1 միլիոն դոլար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ