Արամ ՕՐԲԵԼՅԱՆ․ ԵԹԵ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԵԼ
Եթե դիտարկվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը պետք է պաշտպանվի Քրեական օրենսգրքով, ապա շատ լուրջ, խնդրահարույց վիճակում ենք գտնվում, որովհետև առաջանալու են կիրառական պրոբլեմներ, այսինքն` անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ հոդվածը երբ և որտեղ կարող է կիրառվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Համապատասխան փոփոխության նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրեց, որ գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, մինչդեռ ինքնիշխանությունից կամավոր հրաժարվելու կամ բռնի պարտադրելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, թեև ինքնիշխանությունը պետության հիմնական հատկությունն է։
Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչև առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։
«ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ երկրի ինքնիշխանությունը պաշտպանված է, հիմա առաջարկվում է մեկ այլ հոդված, որը վերաբերում է կոչերին և դրա շրջանակում բռնության միջոցով ինքնիշխանությունը սահմանափակելուն։ Կարծես այդ մասը, ըստ հեղինակների, բաց է մնացել և համապատասխանաբար անհրաժեշտ է հավելյալ պաշտպանություն տրամադրել։ Իրականում կան մի քանի մեթոդոլոգիական խնդիրներ»,– ասաց Օրբելյանը։
Առաջինը, ըստ փաստաբանի, վերաբերում է ինքնիշխանության ուղղակի կամ ամբողջական սահմանափակմանը։ Ինքնին միջազգային իրավական տեսակետից ինքնիշխանությունը կամ գոյություն ունի, կամ ոչ, դա տվյալ հավաքական սուբյեկտի իշխանության գերակայությունն է համապատասխան տարածքում, այսինքն` այն կամ կա, կամ չկա։ Երկրորդ` եթե խոսում ենք ինքնիշխանության վերանալու մասին, ապա այդ ժամանակ Քրեական օրենսգրքի մասին խոսելը, մեր զրուցակցի պնդմամբ, դառնում է առարկայազուրկ, այսինքն` եթե ինքնիշխանություն չկա, ապա «իշխանությունների» կողմից ընդունված օրենքները չեն կարող գործել։
«Եթե սահմանադրական կարգը քրեադատավարական գործիքակազմով պետք է պաշտպանվի, նշանակում է, որ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք։ Հոդվածն այնքան լայն է, որ հնարավորություն կունենան կիրառել ցանկացածի նկատմամբ, ոչ միայն ընդդիմադիրների։ Եթե մենք հոդվածից հանում ենք բռնություն գործադրելու տարրը, ապա այն ինքնին դառնում է անհամաչափ։ Հանրային բռնության կոչերն առհասարակ պատժելի են, բայց եթե բռնության կոչերն ուղղված են ինքնիշխանությունից հրաժարվելուն, ապա դրա համար պատիժը դառնում է ավելի մեծ»,– պարզաբանեց Օրբելյանը։
Նրա դիտարկմամբ` Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունից բխում է այն, որ, օրինակ, համագործակցությունը վերպետական միավորումների հետ որոշակի ինտեգրացիայից այն կողմ կդիտարկվի որպես Սահմանադրության խախտում, այսինքն`բոլոր մարդիկ, որոնք կոչ են անում միավորվել Եվրամիությանը կամ ավելի սերտ համագործակցել ԱՊՀ–ի հետ, կդառնան օրինախախտներ, հետևաբար ամբողջ գործընթացի կենտրոնական տարրը հենց բռնությունն է, բայց եթե չկա բռնության կոչ, դիրքորոշումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես հանցագործություն։ Ըստ Օրբելյանի` քրեական պատասխանատվությունն առհասարակ այն գործիքակազմը չէ, որ կիրառվի սահմանադրական կարգը պաշտպանելու համար։
«Նախագծի համաձայն` Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունը կարող է տարածվել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև օտարազգիների վրա, ովքեր ՀՀ–ի դեմ հանդես են գալիս բռնի կոչերով կամ էլ տարածքային հավակնություններ են դրսևորում, սակայն միջազգային իրավական գործիքակազմի ու դիվանագիտության կիրառելիությունն այլ գնահատման առարկա է, պարզապես հոդվածները պետք է լինեն պարզ և ունենան հստակ տերմինալոգիա»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ գործող Քրեական օրենսգրքով արդեն իսկ քրեական պատախանատվություն է սահմանված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար, ուստի նոր կարգավորումը լինելու է այդ շղթայի տրամաբանական շարունակությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.