Հայաստանում առաջիկայում ընդունվելու է Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն
Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն։ Այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսում 2023 թվականին։
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաղորդակցման գործողությունների ծրագիր՝ միտված հանրության իրազեկման շարունակականության ապահովմանը, բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, միջազգային պարտավորությունների շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ ԳՐԵԿՈ (Group Of States Against Corruption), ՏՀԶԿ (Organisation for Economic Co-operation and Development) նոր հանձնարարականների ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Summit for Democracy-ի նոր թեմատիկ խմբերին ՀՀ ներգրավման և համակարգման ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ անցնող տարում ձևավորվել են և սկսել են գործել Հակակոռուպցիոն դատարանը` 15 դատավորի թվակազմով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը` 10 դատավորի թվակազմով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում առանձնացվել են հակակոռուպցիոն գործերով բողոքներ քննող դատավորներ:
«Տարեվերջին ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվեց նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը»,- ավելացրեց Մինասյանը։
Կարեն Խաչատրյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.