«Ժողովուրդ». ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, և, հետևաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է:
Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ»: Թեև անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետևաբար ռեկտոր ընտրվել չէր կարող:
Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերևս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 09:06
Генеральный директор ЗАО «Электрические сети Армении» Карен Арутюнян дал эксклюзивное интервью Alpha News, в котором прокомментировал недовольство граждан перебоями в подаче электроэнергии, представив причины этих сбоев и рассказав о ходе инвестиционных программ, направленных на переоснащение распределительной сети компании.
-
2024-10-08 05:58
СК Армении сообщает, что в связи с гибелью военнослужащего Ваге Арутюняна возбуждено уголовное дело по статье "Доведение до самоубийства по неосторожности".
-
2024-10-08 05:56
В январе-августе 2024 года в Армении родились 21 876 детей, сообщает Статистический комитет республики. За тот же период число смертей составило 17 213. Таким образом, естественный прирост населения составил 4 663 человека, или 2,5 промилле (0,25%). Это меньше, чем за те же месяцы 2023 года (0,36%), но примерно столько же, сколько в январе-августе 2022-го.
-
2024-10-08 05:54
7 октября, накануне встречи глав стран СНГ, министр иностранных дел РА Арарат Мирзоян принял участие в заседании Совета министров иностранных дел стран-участниц СНГ. Об этом сообщает пресс-служба МИД РА.