Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ, ՈՐ ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է
Արցախի իշխանությունն ինչպես և կանխատեսվում էր կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ամենակարևորը՝ արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է և դրանք փոխադարձ ընդունելի կամ ներդաշնակ չի, ինչպես պնդում էր Փաշինյանը։
Արցախի մոտեցումները չէին էլ կարող ներդաշնակ լինել Հայաստանից հնչող պաշտոնական տեսակետին, որովհետև դա փաստացի քաղաքական ինքնասպանություն կլիներ։
Համաձայն լինել սեփական ճակատագիրը Ադրբեջանին հանձնելո՞ւն, թե՞ ֆիզիկական ոչնչացմանը։
Երկրորդ, Արցախի պետնախարարի շուրթերով նաև փոխանցվեց, որ նույնիսկ Հայաստանի իշխանության այս պահի դիրքորոշման և հնարավորությունների շրջանակներում էլ Արցախին համարժեք սատարում չի ապահովվում։
Երրորդ, Արցախն ի տարբերություն ՀՀ իշխանության, փաստում է, որ Արցախում ստեղծված ծայրահեղ իրադրությունը ոչ թե հումանիտար, այլ քաղաքական ճգնաժամ է, իսկ դրա սոցիալ-տնտեսական դրսևորումները զուտ հետևանք է։
Չորրորդ, Արցախից նրբանկատորեն ուղերձ հղվեց ՀՀ այն բոլոր ուժերին, ովքեր այս տարիներին և հատկապես հիմա պաշտպանում ու սատարում են Արցախի պայքարի հիմքում ընկած սկզբունքները։
Սա ևս հնչեցվեց Պետնախարարի շուրթերով այն համատեքստում, որ ՀՀ իշխանությունների, մեղմ ասած, ոչ ճիշտ դիրքավորման պայմաններում, պետք է աշխատանք տարվի ՀՀ և Սփյուռքի բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց պոտենցիալի, ռեսուրսի, հնարավորությունների սահմաններում պաշտպանել ու սատար կանգնել Արցախին», - գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:33
Адвокат арестованной сроком на 3 месяца Лианы Арутюнян Заруи Постанджян выступила с заявлением.
-
2025-07-14 05:30
Турция использует «голубое топливо» как главный инструмент переформатирования Ближнего Востока под собственное геостратегическое видение, пишет Telegram-канал «Кавказарь» - тематический проект «Рыбаря».
-
2025-07-14 05:27
Пять человек из семи, ранее задержанных по делу о «подготовке теракта», освободили из изолятора временного содержания, сообщил телеграм-канал движения «Священная борьба».
-
2025-07-14 05:23
Не успел Никол Пашинян добраться до Мартуни, как там уже остановилась жизнь по соображениям безопасности, написала председатель общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.