Последние новости

Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի

Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հարցի խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ Այսպես պատասխանեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։

«Կարծում ենք` այսօր այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ճանապարհը ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,– ասաց նա։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։

«Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար։ ՀՀ–ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Ֆրանսիայի ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Հայաստան ուղարկված ԵՄ դիտորդական խումբին ու հույս հայտնեց, որ շուտով ևս մեկ առաքելություն կգործուղվի Հայաստան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ