Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Վերին Լարսով անցնող ավտոճանապարհը (վրաց-ռուսական սահման) բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը հունվարի 11-ից բեռնատարների համար փակվել էր ձյան և բքի պատճառով։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո թույլատրվել է նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այժմ միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.