Последние новости

80 տարի առաջ ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուղիղ 80 տարի առաջ` 1943 թ-ի հունվարի 18-ին, ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը։ Մինչ այդ օրը քաղաքը ցամաքի հետ միացնում էր հայտնի «Կյանքի ճանաապարհը»` Լադոգա լճի սառույցի վրայով։

 

Հունվարի 12-30-ն անցկացված «Իսկրա» գործողությունը Կարմիր բանակի առաջին խոշոր հաղթանակն էր Լենինգրադի ուղղությամբ։

«Իսկրա» գործողությունն իրականացվում էր միաժամանակ երկու ուղղությամբ՝ 12-18 կիլոմետր հատվածում։ Հրետանու ուժգին հարվածներից հետո ֆաշիստների վրա գրոհեցին տանկերն ու հետևակը։

Հունվարի 18-ի առավոտյան երկու ճակատների ստորաբաժանումները հանդիպեցին թիվ 5 և թիվ 1 ավաններում։

Լենինգրադի շուրջ օղակը ճեղքված էր։

Լենինգրադի շրջափակումը, սակայն, ամբողջովին վերացվեց միայն մեկ տարի անց` 1944 թվականի հունվարի 27-ին։

Այն տևեց 872 օր։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ