Последние новости

Հայաստանում ԵՄ նոր առաքելությունը կընդլայնվի մինչև 100 դիտորդի՝ երկամյա մանդատով

Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ և երկամյա մանդատ կստանա: Տեղեկությունը հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին:

2022 թվականի հոկտեմբերին ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը տեղակայվեց և գործի անցավ։ Դրա մանդատը նախատեսված էր երկու ամսով ու լրացել էր դեկտեմբերի 19-ին։

«Երևանի իշխանության հետ փոխադարձ ընկալում կար, որ ներկայությունը վերականգնելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ տարածաշրջան կուղարկվեն մինչև 100 դիտորդ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակում», - հայտնել է աղբյուրը պարբերականին։

Աղբյուրի խոսքով՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման համար կուղարկվի Բրյուսելի քաղաքականության և անվտանգության կոմիտե:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ