ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերին հասցեագրված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեվիդ Վալադաոն, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուն գրել են. «Լաչինի միջանցքը բացելու ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչությանը հեռացնելու և նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնհայտ նշան է, որը չպետք է անտեսվի»:
Կոնգրեսականները նաև նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները, ներառյալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.