Գլխավոր դատախազություն․ Հրդեհի հետևանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ
Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։
«2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար»,- նշված է Դատախազության հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-23 11:10
23 сентября проходит судебное заседание по делу, в которое вовлечен и второй президент Армении Роберт Кочарян.
-
2024-09-23 11:07
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в рамках визита в США для участия в Генассамблее ООН проведет переговоры с Владимиром Зеленским, премьер-министром Армении Николом Пашиняном и иранским лидером Масудом Пезешкианом, сообщает Sabah.
-
2024-09-23 11:05
Корпус стражей исламской революции (КСИР) (элитные подразделения вооруженных сил Ирана - ред.), запретил своим военнослужащим использовать любые средства связи после серии взрывов таких устройств в Ливане. Об этом сообщает агентство Reuters со ссылкой на источники в иранских службах безопасности.
-
2024-09-23 11:00
Израильские ВВС нанесли удары по целям на юге Ливана, заявил пресс-секретарь ЦАХАЛ Даниэль Хагари.