«Ադրբեջանի դեմ կիրառեք պատժամիջոցներ». Շուրջ երեք տասնյակ ՀԿ-ներ դիմել են ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին
Մոտ երեք տասնյակ կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահներին։ Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանի Հանրապետության ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» անվան տակ, որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես այդպիսին անգամ Ադրբեջանի բնապահպանները, շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը սպառնալիք է Հայաստանի համար, երբ Ադրբեջանից և Թուրքիայից հնչում են նոր ռազմական ագրեսիայի բացահայտ կոչեր։
Ադրբեջանն իր կազմավորումից՝ 1920 թվականից ի վեր, մշտապես վարում է ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ճնշումների, բռնության և էթնիկ զտումների քաղաքականություն՝ բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի նկատմամբ։ Այդ ամենը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» բանաձևին (United Nations General Assembly on 9 December 1948, Resolution 260 (III); “Adoption of the Conven-tion on the Prevention and Punishment of the Crime of Genocide”): Նույնը շարունակվում է այսօր՝ դաժան ցրտի պայմաններում արգելափակելով Արցախի գազամուղը, Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ նպատակ ունենալով սոցիալական, առողջապահական, պարենային և տնտեսական անտանելի իրավիճակ ստեղծել և արցախահայությանը պարտադրել զանգվածային ատագաղթ։
Մենք՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրությունը ներկայացնող կազմակերպությունների անդամներս դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ինպես նաև Արցախի հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային։
Եթե մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, որն այս դեպքում աղերսվում է տարրական ապրելու իրավունքի հետ, վերացական հասկացություններ չեն և չկան երկակի ստանդարտներ տարբեր երկրների ու տարածաշրջանների համար, ապա կոչ ենք անում՝
.անհապաղ հասցեականորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտման նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության շրջափակումը,
. շրջափակման վերացմանն ուղղված կոչերին և հայտարարություններին չանսալու և չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, ինչպես նաև՝ համապատասխան գործիքակազմ, և կասեցնել նրա անդամությունը միջազգային կազմակերպություններին,
. ձեռնարկել միջոցներ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով ռազմական ագրեսիայի լարումը և զարգացումը կանխելու նպատակով»։
1. ՇՈՒՇԻ հայրենակցական միություն
2. «Արկադի ՏերԹադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ»ՀԿ
3. Համահայկական ազգային համաձայնություն
4. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»ՀԿ
5. «Հայ ազգային ճակատ» ՀԿ
6. Նժդեհյան ցեղակրոն կուսակություն
7. «Պահեստազորի սպաներ» շարժում
8. Հայք-Հայկազուն կուսակցություն
9. Քրիստոնեա Ժողովրդական կուսակցություն
10. «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական ՀԿ
11. «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ» նախաձեռնություն
12. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
13. «ԹԵԳՄ» ՀԿ (Թերապևտների երիտասարդական գիտական միություն)
14. «ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
15. «Անգել» ՀԿ
16. «ՆՅՈՒ ԱՐՔ» ՀԿ
17. «ԱՊԱԴԱՆԱ» ՀԿ
18. «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» հետազոտական կենտրոն
19. «Ֆերմերային շարժում» ՀԿ
20. «Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոն
21. Համահայկական գրողների միություն
22. Սպառողների աջակցման կենտրոն
23. ՋԵՆԵՍԻՍ – ԱՐՄԵՆԻԱ ուղեղային կենտրոն հիմնադրամ
24. մշակույթի գործիչների «Ձայն հայրենեաց» շարժում
25. «Վերադարձ» հիմնադրամ
26. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
27. «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ
28. «ԱՐԱԲՈ» հայրենասիրական միություն» ՀԿ
29. «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am
-
2024-09-21 14:26
Лидер протестного движения "Священная борьба" архиепископ Галстанян отреагировал на заявление радикального блока "Национально-демократический полюс" (НДП) о прекращении сотрудничества с ними.