«Թաթոյան» հիմնադրամ․ ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ «ԷԿՈԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ» ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի վրա։
Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը՝ քաղաքացու գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Ուսումնասիրությունները վկայում են, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել միայն պետականորեն կազմակերպված կոնկրետ այցերի շրջանակներում և հիմնականում այն քաղաքացիները (մեծ մասամբ պետական և մշակույթի գործիչներ, լրագրողներ), որոնց նախապես տեղեկացվում է տվյալ այցի կազմի մեջ ընդգրկվելու մասին:
Այլ կերպ ասած, ոչ պաշտոնյան կամ ոչ հանրային գործիչ քաղաքացին իր հայեցողությամբ չի կարող ազատ մուտք գործել կամ հանգիստ տեղաշարժվել նշված տարածքներով:
Ի դեպ, ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը հաստատում է, որ Ադրբեջանում ներկայում առկա է թույլտվություններ ընտրովի տալու պրակտիկա, և այդ քաղաքականությունը դժգոհություններ է առաջացրել հենց Ադրբեջանում։
Ադրբեջանի քաղաքացիներից շատերը, ըստ որոշ լրատվամիջոցների և ադրբեջանական սոցիալական մեդիայի, դժգոհում են, որ թույլտվություն ստանում են բացառապես պետության կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցները, իսկ մասնավոր այցերի համար մուտքը թույլատրվում է միայն մերձիշխանական շրջանակներին:
Օրինակ` 2021 թ. փետրվարին Ադրբեջանի Հանրապետության Աղջաբադի շրջանի 6 բնակիչ գնացել են Ֆիզուլի և Հադրութ, որից հետո կանգնեցվել են ոստիկանության կողմից: Ինչպես նշում է BBC News-ի ադրբեջաներեն բաժինը, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն իրենց հայտնել է, որ այդ մարդկանց արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրություններ են կատարվում կամ տարվում է քննություն:
Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկո-ակտիվիստներ» հռչակած, բայց իրականում ապացույցներով (Տե՛ս նաև այս փաստերը) հաստատված են, որ Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.